Մատչելիության հղումներ

Լեհաստանը նոր աջակցություն կցուցաբերի կորոնավիրուսի դեմ պայքարում, այն Հայաստան կհասնի ապրիլի կեսին


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակին:

Ըստ փոխվարչապետիգրասենյակի՝ Մհեր Գրիգորյանը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել Լեհաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար և ներկայացրել դեսպանին կորոնավիրուսային համավարակի և պատերազմի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը և հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Կառավարության ջանքերը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Այս համատեքստում դեսպանը նշել է Հայաստանի հետ տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման Լեհաստանի կառավարության պատրաստակամությունը:

Պավել Չեպլակը Մհեր Գրիգորյանին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված նոր հումանիտար աջակցության մասին, որը Հայաստան կժամանի ապրիլի կեսին: Դեսպանը տեղեկացրել է նաև տեղահանված արցախցիներին ուղղված աջակցության մասին, որը կտրամադրվի միջազգային հասարակական կազմակերպության միջոցով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG