Մատչելիության հղումներ

Քիմ Քարդաշյանը առաջին անգամ ընդգրկվեց «Ֆորբս»-ի միլիարդատերերի ցանկում


Քիմ Քարդաշյանը Երևանում, հոկտեմբեր, 2019թ․
Քիմ Քարդաշյանը Երևանում, հոկտեմբեր, 2019թ․

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը միացավ աշխարհի միլիարդատերերի ակումբին։ «Ֆորբս» հանդեսն առաջին անգամ նրան ընդգրկել է աշխարհի միլիարդատերերի ցանկում՝ 40-ամյա Քարդաշյանի կարողությունը գնահատելով 1 միլիարդ դոլար։

Անցյալ տարվա հոկտեմբերի տվյալներով նրա 780 միլիոն դոլարը ավելացել է երկու՝ KKW և Skims շահութաբեր բիզնեսների, ինչպես նաև հեռուստասերիալներից ու գովազդից ստացած կանխիկ գումարների շնորհիվ։

Կոսմետիկայի ու նորաձևության ոլորտում բիզնես ծավալած Քարդաշյանն առավել հայտնի է դարձել հեղինակային "Keeping up with the Kardashians" իրական հեռուստասերիալի միջոցով։

Քիմ Քարդաշյանը չի թաքցնում իր հայկական արմատները, աջակցել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, մասնակցում է դրամահավաքների, նա երկու անգամ այցելել է Երևան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG