Մատչելիության հղումներ

Բլինքենն իր աջակցությունն է հայտնում ԱՄՆ միջազգային լրատվամիջոցներին


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ միջազգային զանգվածային լրատվամիջոցներին` կապված «Օտարերկրյա գործակալի մասին» վիճահարույց օրենքի համաձայն «Ազատություն» ռադիոկայանը փակելու կամ գործունեությունը սահմանափակելու Ռուսաստանի ջանքերի հետ: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի կողմից երեկ հրապարակված գրավոր հայտարարությունում:

Հայտարարության համաձայն՝ երեկ Բլինքենը հանդիպել է ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության ղեկավարի պաշտոնակատար Քելու Չաոյի հետ՝ «քննարկելու ազատ և անկախ լրատվամիջոցների կարևոր դերը աշխարհում ժողովրդավարական սկզբունքների պահպանման և խթանման գործում»:

Ռուսաստանում զանգվածային լրատվամիջոցների ոլորտը կարգավորող «Ռոսկոմնադզոր»-ը վերջին ամիսներին գրեթե 1 միլիոն դոլար տուգանքով մեծ հարված է հասցրել «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու ծառայությանը` շուրջ 400 խախտումների համար, որոնք կապված էին «Օտարերկրյա գործակալի մասին» օրենքի սահմանափակումները չկատարելու հետ:

Ռուսաստանում լրատվամիջոց-«օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ընդունվել է 2017 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG