Հյուսիսային Կորեան չի մասնակցի Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին, ինչպես պարզաբանել է պաշտոնական Փհենյանը՝ իր մարզիկներին կորոնավիրուսից պաշտպանելու նպատակով։
Անցած ամիս Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Ինը հույս էր հայտնել, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են նպաստել Փհենյանի հետ երկխոսության վերսկսմանը, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի ու Միացյալ Նահանգների, Ճապոնիայի միջև հարաբերությունների վերականգնմանը։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցած տարի հետաձգված Տոկիոյի Օլիմպիական խաղերը կանցկացվեն առաջիկա հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը։ Կազմակերպիչները որոշել են արգելել օտարերկրյա երկրպագուների ներկայությունը խաղերին: