Մատչելիության հղումներ

Լավրովն ու Քերրին «պատահաբար» հանդիպել են, քննարկել կլիմայի խնդիրները


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, Նյու Յորք, սեպտեմբեր, 2016թ․
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, Նյու Յորք, սեպտեմբեր, 2016թ․

Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերրին «պատահաբար» հանդիպել են Նյու Դելիում և քննարկել կլիմայի խնդիրները։

Տարբեր առիթներով Հնդկաստանի մայրաքաղաքում գտնվող ամերիկյան և ռուսաստանյան պատվիրակություններն իջևանել են նույն հյուրանոցում, ինչը հնարավորություն է տվել նախկին գործընկերներին, ըստ մամուլի հաղորդումների, քննարկումներ անցկացնել կիմայի խնդիրների շուրջ:

Բարաք Օբամայի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում Ջոն Քերրին ղեկավարել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունը, մեծ քաղաքականություն է վերադարձել ԱՄՆ նախագահական վերջին ընտրություններից հետո՝ Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը նրան է վստահել կլիմայի խնդիրներով ԱՄՆ հատուկ բանագնացի պաշտոնը։

Փետրվարին Վաշինգտոնը պաշտոնապես վերադարձավ կլիմայի փոփոխությունների դեմ փարիզյան համաձայնագրին՝ խոստանալով նաև դառնալ առաջատար երկիր գլոբալ ջերմացման դեմ պայքարում։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերրին վերջինիս՝ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին մեծ թվով ծանր և երկարատև բանակցություններ են անցկացրել միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ՝ Սիրիայի, Ուկրաինայի, Եմենի, Իրանի միջուկային ծրագրի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG