Մատչելիության հղումներ

Ուկրաինական օդանավի կործանման գործով Իրանում մեղադրանք է առաջադրվել 10 անձի


Իրան - Կործանված ուկրաինական օդանավի բեկորները, 8-ը հունվարի, 2021թ․
Իրան - Կործանված ուկրաինական օդանավի բեկորները, 8-ը հունվարի, 2021թ․

Ուկրաինական օդանավի կործանման գործով Իրանում մեղադրանք է առաջադրվել 10 անձի։ Իրանական պաշտոնական աղբյուրները այլ մանրամասներ չեն հաղորդում։

Թեհրան-Կիև չվերթն իրականացնող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» մարդատար օդանավը ոչնչացվել է անցած տարվա հունվարի 8-ին: Զոհվել են բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները՝ 176 մարդ: Օրեր տևած ժխտումներից հետո Իրանի իշխանություններն ի վերջո ստիպված եղան խոստովանել` Boeing-ը կործանվել է երկրի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների հետևանքով:

Ամիսներ առաջ Իրանի իշխանությունները Ուկրաինա են ուղարկել փոխհամաձայնության հուշագրի նախագիծ, ըստ որի` Կիևը և զոհերի ընտանիքները համաձայն են, որ օդանավը խոցվել է «մարդկային սխալի» պատճառով, և հրաժարվում են դատարան դիմելու իրավունքից։ Ուկրաինան մերժել է այդ առաջարկը:

XS
SM
MD
LG