Մատչելիության հղումներ

Մեկնարկել է թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունը


Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն, արխիվ

Ադրբեջանում այսօր մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, այս անգամ՝ երկու երկրների կապի զորքերի զինծառայողների մասնակցությամբ։

Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ երկօրյա վարժանքների ընթացքում զինվորականները պետք է լուծեն կապի միասնական համակարգի կազմակերպմանն ուղղված խնդիրներ, կապավորներին հանձնարարվել է նաև ապահովել զորքերի փոխգործակցությունը, կառավարման դաշտային կենտրոնների ձևավորումը։

Սա թուրք-ադրբեջանական արդեն երրորդ զորավարժությունն է այս տարվա չորս ամիսների ընթացքում։

XS
SM
MD
LG