Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ևս երկու գեներալ է ձերբակալվել


Ադրբեջանի ԱԱՆ շենքի մուտքը, Բաքու, արխիվ
Ադրբեջանի ԱԱՆ շենքի մուտքը, Բաքու, արխիվ

Ադրբեջանում ձերբակալվել են եւս երկու գեներալներ։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Ազգային անվտանգության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Նիզամի Շիրինովի և Մովլան Շիխալիևի դեմ քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունների չարաշահումների, կոռուպցիոն հանցագործությունների, յուրացումների մեղադրանքով։

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ ձերբակալված գեներալները Ազգային անվտանգության նախարարությունում բարձր պաշտոններ են զբաղեցրել այն տարիներին, երբ գերատեսչությունը ղեկավարում էր Էլմար Մահմուդովը։ Վերջինս 2015 թվականին պաշտոնանկ է արվել գերատեսչությունում «հանցավոր ցանցի բացահայտման» ֆոնին։ Գործի շրջանակում ձերբակալվել էին նախարարության տասնյակ աշխատակիցներ, ինքը Մահմուդովը, ըստ «Թուրան»-ի, ազատության մեջ է և զբաղվում է բիզնեսով։

Հիշեցնենք, ավելի վաղ Ադրբեջանում ձերբակալվել են պահեստազորի գեներալ-լեյտենանտ, Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո ազգային հերոսի կոչման արժանացած Ռովշան Աքփերովը և 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Խագանի Ջաբրայիլովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG