Մատչելիության հղումներ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով․ հրդեհը մեկուսացվել է


Այսօր, ժամը 03:07-ին հրդեհ է բռնկվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ)։

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 3 կանչ։ Դեպքի վայրում աշխատել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին։ Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով:

Դեպքի վայրում են գտնվել արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG