Մատչելիության հղումներ

Բանգլադեշում խորտակվել է լաստանավ, զոհվել է առնվազն 26 մարդ


Բանգլադեշում լաստանավի ջրասուզման հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել, կան այս պահին անհետ կորած համարվողներ:

Շուրջ 50 ուղևոր փոխադրող լաստանավը երեկ խորտակվել է մայրաքաղաք Դաքայում հոսող Շիտալաքշյա գետում:

Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքը: Ուղևորների մեծ մասը մայրաքաղաքի արվարձանների բնակիչներ են:

Նրանք մայրաքաղաքից վերադառնում էին իրենց տներ, քանի որ իշխանությունները կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճի կապակցությամբ սահմանել են մեկ շաբաթյա լոքդաուն:

Բանգլադեշում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 637 հազար մարդ, մահացել է շուրջ 9 հազար 270 հիվանդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG