Պորտուգալիայում սկսել են աստիճանաբար թուլացնել կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված երկրորդ կարանտինը: Այսօրվանից արտոնվել է սրճարանների և ռեստորանների բացօթյա հատվածների, թանգարանների, մարզասրահների, տոնավաճառների և ոչ պարենային խանութների աշխատանքը:
Պորտուգալիայում կորոնավիրուսով վարակվել է 823 հազար 355 հիվանդ, մահացել է մոտ 16 հազար 680-ը:
Իշխանությունները հայտնել են, որ եթե համավարակի հետ կապված իրավիճակի կայունացումը շարունակվի՝ երկու շաբաթից կբացվեն կինոթատրոնները, առևտրի խոշոր կենտրոնները և ոչ կենսական նշանակության այլ հիմնարկները: