Մատչելիության հղումներ

Հորդանանում հայտնել են դավադրության մասին, որի հետ առնչություն ունի թագավորի խորթ եղբայրը


Հորդանանի թագավոր Աբդալահ երկրորդի խորթ եղբայր, նախկին թագաժառանգ Համզան, արխիվ
Հորդանանի թագավոր Աբդալահ երկրորդի խորթ եղբայր, նախկին թագաժառանգ Համզան, արխիվ

Հորդանանի փոխվարչապետ Այման Սաֆադին երեկ ասել է, որ Աբդալահ երկրորդ թագավորի խորթ եղբայր և նախկին թագաժառանգ, իշխան Համզան «օտար ուժերի հետ ներքաշվել է երկիրն ապակայունացնելու դավադրության մեջ, որի կապակցությամբ հետաքննություն է ընթանում»:

Հորդանանի կառավարությունը հայտնել է, որ դավադրությունն «ուղղված էր երկրի անվտանգության համակարգի դեմ»:

Նախկին թագաժառանգ Համզան BBC-ին տեսակապով տված հարցազրույցում պնդել է, թե հայտնվել է տնային կալանքի պայմաններում և կտրականապես հերքել է մեղադրանքը:

Ըստ Հորդանանի իրավապահների, դավադրության հետ առնչություն ունեն արտասահմանյան հետախուզական կառույցները, դավադրության գործով կան ձերբակալված բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ: Իրավապահները չեն նշել, թե որ երկրի հետախուզական կառույցները կապ ունեն այդ գործի հետ:

Դավադրության սկանդալը վնաս է հասցնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում «կայունության կղզյակ» համարվող Հորդանանի վարկին: Այդուհանդերձ Հորդանանի դաշնակիցներն, այդ թվում Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները միանշանակ աջակցություն են հայտնել Աբդալահ երկրորդ թագավորին:

Վերջինս 2004 թվականին իր խորթ եղբորը՝ իշխան Համզային զրկել է թագաժառանգի կարգավիճակից, դա պատճառաբանելով երկրում իշխանությունն ամրապնդելու անհրաժեշտությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG