Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն այսօր ամփոփել են մարտ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները:
ԱԻՆ-ը հաղորդում է, որ նախարարի հրամանով կատարվող գույքագրման գործընթացն ավարտման կետում է, այն իրականացվել է 5 փուլով: Անդրանիկ Փիլոյանն ԱԻՆ և Փրկարար ծառայության ստորաբաժանումներին հանձնարարել է նյութական միջոցների հաշվառման մատյան ստեղծել:
Նախարարն առանձնացրել է առաջիկայում լուծում պահանջող խնդիրները, այդ թվում՝ ապաստարանների կարգավիճակի հստակեցման վերաբերյալ:
Փիլոյանը հավելել է, որ հանրապետության դատախազին է ներկայացվելու այն ապաստարանների ցանկը, որոնք որևէ մեկի վերահսկողության տակ չեն և օրինական կարգով կվերցվեն պետության հսկողության ներքո: