Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահն ամենամյա ուղերձով հանդես կգա ապրիլի 21-ին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվա, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվա, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության ժողովի երկու պալատների համատեղ նիստում ամենամյա ուղերձով հանդես կգա ապրիլի 21-ին: Այդ մասին այսօր հաղորդել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:

Նա չի հայտնել, թե կոնկրետ որտեղ նախագահը կընթերցի ուղերձը, նշելով, որ դրա վերաբերյալ մի քանի տարբերակ է քննարկվում:

«Չշտապենք, առաջիկայում մենք կլուծենք ԶԼՄ-ների աշխատակիցների հավատարմագրման հարցը և այդ ժամանակ էլ կհաղորդենք կոնկրետ վայրի մասին»,- ասել է Պեսկովը:

Նախագահի խոսնակը նաև հրաժարվել է թվարկել թեմաները, որոնք տեղ կգտնեն Վլադիմիր Պուտինի ուղերձում:

«Մենք ավանդաբար նախապես չենք հրապարակում տվյալներ ուղերձի թեմաների կամ բովանդակության մասին, այս անգամ էլ այդպես կանենք», - ասել է Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG