Մատչելիության հղումներ

Աժ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց դատարաններ դիմելու պետական տուրքի չափը1500-ի փոխարեն 6 հազար դրամ դարձնելու առաջարկին


Դատարաններից մեկի շենքը երևանում
Դատարաններից մեկի շենքը երևանում

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին։

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի՝ փաթեթով առաջարկվում է բարձրացնել դատարան դիմելու պետական տուրքի չափը. նախկին 1500 դրամի փոխարեն այն դարձնել 6000 դրամ։

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշել է, որ 1990 թ. սկսած՝ դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետական տուրքը չի փոխվել, սակայն երկրում սոցիալ-տնտեսական պայմանները մոտ 4 անգամ փոխվել են:

Նրա խոսքով՝ 2018-ին դատարանների վրա մոտ 9 մլրդ դրամի փաստացի ծախսեր են կատարվել, մինչդեռ ստացվել է 1,7 մլրդ դրամի եկամուտ: 2019-ի 12 մլրդ դրամի ծախսի դիմաց ստացվել է 2 մլրդ դրամի եկամուտ:

Սահմանվել է պետական տուրքի առավելագույն չափ՝ Առաջին ատյանի դատարանում այն կկազմի 25 մլն դրամ, Վերաքննիչ դատարանում՝ 15 մլն դրամ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ: Վարչական գործերի համար սահմանվել է տուրքի բանաձև:

Վերանայվել է նաև արտոնությունների համակարգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG