Մատչելիության հղումներ

Հռոմի պապը Սուրբ Զատկի ուղերձում անընդունելի է համարել համավարակի ժամանակ ռազմական ծախսերն ու հակամարտությունները


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Զատիկի ուղերձում աշխարհի առաջնորդներին կոչ է արել օգնել COVID-19 վիրուսի դեմ վակցինայի շուտափույթ բաշխմանը, հատկապես աղքատ երկրների բնակչությանը։ Նա վրդովեցուցիչ ու անընդունելի է համարել համավարակի ժամանակ հակամարտություններն ու պետական միջոցների ռազմական ծախսերը։

Կորոնավիրուսի համավարակի պատճատով կաթոլիկ եկեղեցու հովվապետը երկրորդ տարին է, որ Զատկի հոգևոր արարողությունները կատարում է Սուրբ Պետրոսի տաճարում, սահմանափակ թվով հավատացյալների ներկայությամբ։

Հիուս Քրիստոսի Սուրբ Հարութայն տոնին նախորդ տարիներին 100 հազար հավատացյալ էր հավաքվում Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում պապի աղոթքն ու ուղերձը լսելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG