Մատչելիության հղումներ

Իրաքում այսօր 2 հրթիռ է արձակվել ամերիկացի զինծառայողների ավիաբազայի ուղղությամբ


Իրաքում ամերիկացի զինծառայողներ հյուրընկալող ավիաբազայի ուղղությամբ այսօր երկու հրթիռ է արձակվել։ Հրթիռները պայթել են Բաղդադից հյուսիս ընկած «Բալադ» ավիաբազայի մոտ, տուժածներ ու ավերածություններ չկան։

Որևէ խմբավորում հրթիռակոծության պատասխանատվությունը դեռ չի ստանձնել, բայց նման հարձակումների համար սովորաբար մեղադրվում են Իրանի հետ կապ ունեցող խմբավորումները։

Այսօրվա հարձակումը նախորդում է 3 օրից Վիեննայում նախատեսված բանակցություններին, որտեղ հանդիպելու են Իրանի հետ միջուկային համաձայնագիրը 2015-ին ստորագրած գերտերությունների ու Թեհրանի ներկայացուցիչները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG