Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը ՆԱՏՕ-ի ընդարձակումը Սևծովյան տարածաշրջանում անհրաժեշտություն է համարում


Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը
Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը

Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին սոցցանցերում արած գրառումներով շնորհավորել է ՆԱՏՕ-ի ստեղծման 72-ամյակը՝ վերահաստատելով Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Թբիլիսիի անխախտ ձգտումները։

Ֆեյսբուքի իր էջում նա գրել է․ «Մենք խորապես համոզված ենք, որ Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ընդարձակումն անհրաժեշտ պայման է եվրոպական և համաշխարհային անվտանգության համար։ Վրաստանը պետք է ՆԱՏՕ-ին այնպես, ինչպես ՆԱՏՕ-ն՝ մեզ»:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը Վրաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը ես ասել եմ, որ եկել է ժամանակը դեպի ՆԱՏՕ Վրաստանի առաջընթացի համար»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG