Մատչելիության հղումներ

Գերմանիան ու Ֆրանսիան անհանգստություն են հայտնել Դոնբասում իրավիճակը սրվելու կապակցությամբ


Գերմանիայի ու Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները ապրիլի 3-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով Ուկրաինայի արևելքում իրավիճակը սրվելու կապակցությամբ։ «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, մասնավորապես ռուսական զորքերի տեղաշարժին և բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել ու ջանքեր գործադրել լարվածությունը մեղմելու համար», - ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, թե Ռուսաստանը զորքերը տեղաշարժում է իր տարածքում և իր հայեցողությամբ, և դա ոչ մեկին չպետք է անհանգստացնի։

Մարտի վերջերից սկսած Ուկրաինայի զինվորական պաշտոնյաները հաղորդում են, որ Դոնբասում ռուսամետ անջատականները պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը։ Դոնեցկի ռուսամետ անջատականները իրենց հերթին մեղադրում են ուկրաինական ուժերին։

XS
SM
MD
LG