Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք


Արցախում երեկ կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախի առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ կորոնավիրուսից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 հազար 776 քաղաքացու հետազոտություն, որից 626-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ հաստատվել է 2 հազար 510 դեպք: Կատարվել է 22 հազար 224 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG