Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արամ Ա Կաթողիկոսին


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Քրիստոսի Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:

«Սուրբ Զատիկի խորին խորհուրդը թող մեզ մղի ավելի նվիրվածությամբ ու հավատով մեր հնարավորություններն ու ջանքերը մեկտեղելու՝ ի նպաստ Հայրենիքի վերելքի, ժողովրդի բարեկեցության, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման և աշխարհասփյուռ հայության միասնության:

Թող աշխարհում տիրի խաղաղություն, իսկ համայն հայությանն ուղեկից լինեն միայն հաջողություններն ու հաղթանակները՝ համազգային նպատակների իրականացման ճանապարհին»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG