Մատչելիության հղումներ

«Փարավոնների շքերթ» Եգիպտոսում՝ 22 մումիա տեղափոխվում է մի թանգարանից մյուսը


Արխիվային լուսանկար

Եգիպտոսում փարավոնների 22 մումիաներ Եգիպտական թանգարանից այսօր տեղափոխվում են Քաղաքակրթությունների եգիպտական ազգային թանգարան։ Կահիրեում մումիաները տեղափոխելու ճանապարհը հատուկ լուսավորվել է, պաստառներ են տեղադրվել, ուժեղացվել է անվտանգությունը։

Այսօրվա իրադարձությունը մարդիկ կոչել են «Փարավոնների ոսկե շքերթ»։

Նախապատրաստական աշխատանքները մի քանի ամիս են տևել։ Մումիաներից յուրաքանչյուրը տեղադրվելու է ազոտով լցված կապսուլի մեջ։ Եգիպտական թանգարանից տեխափոխվող մումիաներից 18-ը թագավոր է, 4-ը՝ թագուհի, որոնք Եգիպտոսում իշխել են ավելի քան 3 հազար տարի առաջ։

«Ռոյթերս»-ը նշում է, որ փարավոնների այսօրվա շքերթը նաև փորձ է զբոսաշրջիկներին կրկին գրավել դեպի Եգիպտոս։ Այդ ոլորտը մեծ վնասներ է կրել, 2019-ին ավելի քան 13 միլիոն զբոսաշրջիկ էր այցելել Եգիպտոս, իսկ 2020-ին՝ ընդամենը 3,5 միլիոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG