Մոսկվայում գումարված ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում երեկ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հանդիպել է Ղրղըզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։
ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի լայն շրջանակի:
ԱԳ նախարարներն առանձնահատուկ ընդգծել են առևտրատնտեսական կապերի աշխուժացման ու այդ նպատակով ԵԱՏՄ և այլ կառույցներում համաձայնեցված գործիքակազմի արդյունավետ կիրարկման անհրաժեշտությունը, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության խթանման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը:
ԱԳ նախարարները շեշտել են երկու երկրների միջև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։
Այվազյանը և Կազակբաևը մտքեր փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։