Մատչելիության հղումներ

Իրանը և ԱՄՆ-ը Վիեննայում միջնորդավորված բանակցություններ կանցկացնեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ


Իրանի և գերտերությունների միջև միջուկային համաձայնագրի ստորագրման արարողությունը Վիեննայում, արխիվ

Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հաջորդ շաբաթ՝ ապրիլի 6-ին Վիեննայում բանակցություններ կանցկացնեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Կողմերի միջև քննարկումները, սակայն, կլինեն ոչ թե ուղիղ, այլ՝ միջնորդավորված։

Համաձայնությունը ձեռք է բերվել այսօր՝ Իրանի և հինգ գերտերությունների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հեռավար հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել է 2015-ին Թեհրանի հետ կնքված միջուկային համաձյանագիրը վերականգնելու հնարավորությունները։

Միացյալ նահանգների նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ին միակողմանիորեն դուրս էր եկել այդ գործարքից՝ վերականգնելով իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Թեհրանը իր հերթին ակտիվացրել էր ուրանի հարստացումը։

«Մենք այժմ պատժամիջոցների քայլ առ քայլ չեղարկման ցուցակ ենք պատրաստում, որը պետք է զուգակցվի Իրանի կողմից սեփական պարտավորությունները ստանձնելու հետ», - «Ռոյթերզ»-ին ասել է Եվրամիության բարձրաստիճան դիվանագետներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG