Մատչելիության հղումներ

Զեկույց. Սիրիայի ապագայի համար պարտասխանատու են հակամարտության մասնակից բոլոր կողմերը, նախևառաջ՝ Ռուսաստանը


Ավերված շենքի փլատակներ Սիրիայի Իդլիբ նահանգում, արխիվ

Ռուսաստանյան մի խումբ իրավապաշտպան կազմակերպություններ ծավալուն զեկույց են հրապարակել սիրիական 10-ամյա հակամարտության ընթացքում տեղի ունեցած բռնությունների, պատերազմական հանցագործությունների, կտտանքների ու մարդու իրավունքների բազմաթիվ այլ ոտնահարումների վերաբերյալ։

Վերլուծելով տասնյակ ականատեսների, լրագրողների, պատերազմի պատճառով փախստական դարձած սիրիացիների վկայությունները՝ հետազոտությունը փաստում է՝ Սիրիայի ապագայի համար պարտասխանատու են հակամարտության մասնակից բոլոր կողմերը, նախևառաջ՝ Ռուսաստանը։

«Մեր զրուցակիցների գերակշիռ մեծամասնությունը Ռուսաստանին ոչ թե փրկիչ է համարում, այլ՝ ապակառուցողական արտաքին ուժ, որի ռազմական ու քաղաքական միջամտությունը օգնեց հանցագործ վարչակազմին մնալ իշխանության», - արձանագրում է մոտ 200 էջանոց զեկույցը։

Սիրիայի նախագահի դեմ զանգվածային ցույցերը սկսվել էին 2011ի գարնանը, Մոսկվան 2015-ից սեփական զորքերն է մտցրել այդ երկիր՝ գործող իշխանություններին աջակցելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG