Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ զորքերի մասնագետները պարգևատրվել են ՀՀ ՊՆ մեդալներով


Հայաստանի զինված ուժերում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող հակահամաճարակային միջոցառումների ընթացքում ցուցաբերած մասնագիտական բարձր ունակությունների, բարեխիղճ ծառայության և ռազմաբժշկական համագործակցության ոլորտում ունեցած ներդրման համար Ռուսաստանի պաշտպանության նախարարության ՌՔԿՊ զորքերի 48-րդ գիտահետազոտական կենտրոնի մի շարք մասնագետներ Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով:

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ նրանք Հայաստանի ՊՆ հիգիենիկ հակահամաճարակային ծառայությունում մասնագիտական աջակցություն են ցուցաբերել 2020թ. ապրիլի 7-ից:

Գերատեսչական մեդալները ռուսաստանցի զինվորականներին են հանձնվել առաքելության ավարտի կապակցությամբ ապրիլի 2-ին կայացած հրաժեշտի պաշտոնական արարողության ընթացքում:

Շուրջ մեկ տարի ՀՀ զինված ուժերին աջակցություն ցուցաբերած մասնագետները ՀՀ ԶՈւ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետի հրամանով խրախուսվել են նաև պատվոգրերով ու հուշամեդալներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG