Մատչելիության հղումներ

ՄԱԳԱՏԵ․ «Իրանը շարունակում է մեծացնել ուրանի հարստացման ծավալները»


Իրանի միջուկային կենտրոնը, Արաք, արխիվ

«Իրանը էլ ավելի է ընդլայնել ուրանի հարստացման ծավալները», - այդ մասին նշված է ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԵ-ի այսօր Վիեննայում հրապարակված զեկույցում։

Դրա համաձայն՝ Նաթանզում գտնվող միջուկային կենտրոնում օրերս ևս 174 նորագույն IR-4 մանկիշի ցենտրիֆուգ է գործարկվել։ «Մարտի 31-ի դրությամբ Իրանը վերագործարկել է իր տրամադրության տակ գտնվող ցենտրիֆուգերից ավելի քան 5 հազարը», - նշված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG