Մատչելիության հղումներ

Կառավարությունն ընդլայնում է պետպաշտոնյաների սոցփաթեթի ծառայությունների շրջանակը


Կառավարությունն այսօր հավանություն տվեց պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց սոցփաթեթում ներառված ծառայությունների ընդլայնմանը։

Գործող օրենքով՝ պետպաշտոնյաների կամ նրանց ընտանիքի անմիջական անդամներին սոցիալական փաթեթով տրամադրվում է առողջապահության ծառայությունների, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հանգստի ապահովման հնարավորություն։

Փոփոխություններով նախատեսվում է սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG