Մատչելիության հղումներ

«Հըզբոլա» շարժումը կոչ է անում հաղթահարել Լիբանանում ծագած կառավարական ճգնաժամը


«Հըզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալա, արխիվ
«Հըզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալա, արխիվ

Իրանի աջակցությունը վայելող «Հըզբոլա» շարժումը կոչ է անում հաղթահարել Լիբանանում ծագած ներքաղաքական ճգնաժամը՝ կարճ ժամանակահատվածում նոր կառավարություն ձևավորելով։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հեռարձակված ելույթում հայտարարել է կազմակերպության առաջնորդ շեյխ Հասան Նասրալան։

«Մեր երկրին հատկացված ժամանակը սպառվում է։ Լիբանանի քաղաքական ուժերը պետք է լուրջ փոխզիջումների գնան՝ կառավարություն ձևավորելու նպատակով։ Քաղաքական ուժեը պետք է մի կողմ թողնեն բոլոր տարաձայնությունները և սկսեն հանգուցալուծել այն ճգնաժամը, որում հայտնվել է մեր երկիրը», - հայտարարում էր Նասրալան։

Լիբանանի քաղաքական ուժերին արդեն ավելի քան կես տարի է ինչ չի հաջողվում նոր կառավարություն ձևավորել։ Կառավարման ճգնաժամը մերձավորարևելյան այս երկրում ծագեց 2020 թվականի օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG