Մատչելիության հղումներ

Բայդենի վարչակազմը մտադիր է ավելի քան 2 տրիլիոն դոլար ներդնել ԱՄՆ տնտեսությունում


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցած գիշեր հեռարձակված ուղերձում հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստվում է մոտ ապագայում ավելի քան 2 տրիլիոն դոլար ներդնել ամերիկյան տնտեսության տարբեր ոլորտներում, ինչը թույլ կտա հաջողությամբ մրցակցել Վաշինգտոնի թիվ մեկ տնտեսական ախոյանի՝ Չինաստանի հետ։

«Մենք պետք է գործենք այժմ, որովհետև ես վստահ եմ՝ 50 տարի հետո մարդիկ հետ կնայեն և կասեն՝ սա էր այն պահը, երբ Ամերիկան հաղթեց ապագայի համար մղվող պայքարում։ Ես առաջարկում են մոտ 2 տրիլիոն դոլարի ներդրում իրականացնել ամերիկյան տնտեսությունում առաջիկա 8 տարիներին։ Դա աշխատատեղերի պատմական աճ կապահովի, թույլ կտա ամերիկյան ընկերություններին` հաջողությամբ մրցակցել միջազգային ասպարեզում, դրանց համար հավելյալ եկամուտներ կապահովի», - հայտարարում էր Բայդենը։

XS
SM
MD
LG