Մատչելիության հղումներ

Վաղը՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ․ օրակարգում Ընտրական օրենսգրքի փոփոխություններն են


Ազգային ժողովի նիստ, արխիվ

Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության նախաձեռնությամբ վաղը ժամը 11-ին խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի: Այդ մասին հայտնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը:

Նիստի օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիշեցնենք՝ իշխող ուժը որոշել է հրաժարվել վարկանիշային ցուցակներից և հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել փակ համամասնական կարգով։

XS
SM
MD
LG