Մալիում ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ֆրանսիայի օդուժի հարվածից զոհվել է 19 խաղաղ բնակիչ:
Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցչի, այս տարվա հունվարի 3-ին Բոունտի գյուղում մոտ 100 մարդ ներկա է եղել հարսանիքին, երբ ֆրանսիական օդանավը հրթիռներով հարվածներ է հասցրել գյուղին:
Ֆրանսիան Մալիում տեղակայել է 5 հազարանոց զորք, որը մարտեր է մղում «Ալ Ղայդայի» և «Իսլամական պետության» ահաբեկչական կառույցների հետ կապեր ունեցող խմբավորումների դեմ:
Փարիզը հերքում է խաղաղ բնակիչներն հրթիռակոծելու մեղադրանքը և պնդում է, որ թիրախն իսլամիստներն են եղել:
Հրթիռի հարվածից տեղում զոհվել են 16 բնակիչներ և 3 զինյալ, ավելի ուշ հիվանդանոցում մահացել է վիրավորված ևս 3 բնակիչ: