Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը վերսկսել է հանդիպումները և այցերն այն բանից հետո, երբ թագավորության տարածքում թուլացրել են կորոնավիրուսի առնչությամբ սահմանված կարանտինը:
94-ամյա միապետն, ով կարանտինի ժամանակաշրջանում տեսակապով է շփվել պաշտոնյաների և հանրության հետ, այցելել է Սյուրեում գտնվող Արքայական օդուժի հուշահամալիր, որտեղ մասնակցել է Ավստրալիայի արքայական օդուժին նվիրված միջոցառմանը:
«Վաղուց այստեղ չեմ եղել»,- դիմելով ներկաներին՝ ասել է Եղիսաբեթ երկրորդն, ով նաև Ավստրալիայի թագուհին է:
Թագուհու ամուսինը՝ 99-ամյա իշխան Ֆիլիպը, սրտի հետ կապված խնդրի կապակցությամբ վերջերս չորս շաբաթ գտնվել է հիվանդանոցում: