Ֆրանսիայի նախագահ Էմանյուլ Մակրոնը այսօր Փարիզում ընդունել է Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Նեչիրվան Բարզանիին։
Ելիսեյան պալատում նրանց հանդիպումն անցկացվել է ճաշի սեղանի շուրջ։ Քննարկվել են քաղաքական հարցեր։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, նշելով, որ Իրաքի քրդերի ինքնավարության ղեկավարի այցը Փարիզ տեղի է ունենում ֆրանս-թուրքական հարաբերությունների լարվածության ֆոնին։
Բացի դրանից, Թուրքիայի իշխանությունները ցանկանում են փակել քրդամետ համարվող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, որն իր պատգամավորների թվով երրորդ մեծ խմբակցությունն է Թուրքիայի խորհրդարանում։ Դատախազությունը Ժողովրդա-դեմոկրատներին մեղադրում է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների հետ կապեր ունենալու մեջ։