Մատչելիության հղումներ

Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ


Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետի խոսնակ Լիլիթ Սարգսյանը։

Ըստ խոսնակի՝ Հայկ Չոբանյանը պահանջում է դատարանից` պարտավորեցնել Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև, որպես պատճառված վնասի հատուցում, վճարել 1 դրամ:

Հրանտ Բագրատյանը մարտի 7-ին ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր, թե «հենց այս պահին ադրբեջանցի "խաղաղապահ" զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։ Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ "քաղաքավարի" ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»։

Արձագանքելով Բագրատյանին՝ Հայկ Չոբանյանն իր հերթին ֆեյսբուքյան էջում գրել էր՝ «կեղծ և անբարոյական մարդիկ նորից շահարկում են մեր սահմանների անվտանգությունը, փոթորկում են սահմանին ապրող մարդկանց հանգստությունը։ Առանձնապես հետամուտ եմ լինելու, որպեսզի բոլորը առնվազն հրապարակայնորեն ներողություն խնդրեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG