Մատչելիության հղումներ

Արցախի ՔԿ-ն վարույթ է ընդունել The HALO Trust-ի վերաբերյալ քրգործը


The HALO Trust-ն ականազերծման աշխատանքներ իրականացնելիս, արխիվ

Արցախի քննչական կոմիտեն այսօր վարույթ է ընդունել Արցախում ականազերծում իրականացնող The HALO Trust կազմակերպության վերաբերյալ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով ավելի վաղ հարուցված քրեական գործը։

Կոմիտեն նշումն է, որ 2021-ի մարտի 11-ին քրեական գործ էր հարուցվել ԶԼՄ-ներում հայտնված տեղեկության հիման վրա, համաձայն որի, The HALO Trust կազմակերպությունը Արցախում գործունեություն ծավալելու ընթացքում թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախի ականապատված տարածքների քարտեզը։

Ըստ հաղորդագրության՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ The HALO Trust-ը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը՝ այն «բացարձակապես սուտ» որակելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG