Վրաստանի ազգային վիճակագրական վարչության հրապարակած տվյալների համաձայն` Ադրբեջանի 105 քաղաքացիներ Վրաստանում գտնվում են կալանքի տակ։ Նրանցից 80 տղամարդ և 15 կին դատական վճիռներով դատապարտված են, 10-ի նկատմամբ դեռևս վճիռ չկա։
Կալանավորվածներից բացի, Ադրբեջանի ևս 28 քաղաքացիներ Վրաստանում գտնվում են «պրոբացիոն վերահսկողության» տակ՝ սահմանափակված է նրանց ազատություններն ու տեղաշարժվելու իրավունքը։