Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել 65-ամյա թոշակառու կնոջը՝ Ուկրաինայի օգտին լրտեսության մեղադրանքով: 1955 թվականին ծնված Գալինա Դովգոպոլայի գործով դատավարությունն անցել է փակ դռների ետևում, դատարանը պնդում էր, որ գործի նյութերը պարունակում են պետական գաղտնիքներ։
Մեղադրանքի համաձայն` թոշակառու կինը «հետախուզական հանձնարարություններ է կատարել, որոնք եղել են Սևծովյան նավատորմի ավիացիոն զորքի մասին»։ Դովգոպոլայան ձերբակալվել է 2019 թվականի նոյեմբերին։ Նա նախ տեղափոխվել էր Մոսկվայի քննչական մեկուսարաններից մեկը, որից հետո վերադարձվել էր թերակղզի։