Մատչելիության հղումներ

Հասանովը հանձնարարել է Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում զարգացնել ռազմական ենթակառուցվածքները


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում զարգացնել ռազմական ենթակառուցվածքները։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Պաշտոնական աղբյուրի համաձայն՝ նախարարն այդ մասին խոսել է ենթակաների հետ հեռավար հանդիպման ընթացքում։

«Հասանովը նաև հանձնարարել է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել անձնակազմի պատրաստության և ստորաբաժանումների մարտունակության մակարդակի բարձրացմանը, բարելավել վարժանքների և մարտական պատրաստվածության զբաղվածության որակը՝ մասնավորապես ազատագրված տարածքներում տեղակայված զորամասերում», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG