Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը հայտարարում է՝ արտահերթ ընտրություններ չեն լինի


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, 29-ը մարտի, 2021թ․

Արտահերթ ընտրություններ չեն լինի, այսքանով խոսակցությունն ավարտված է, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ 2020 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ամբողջ աշխարհի կողմից ընդունվել են։ «Մենք լսել ենք Եվրամիության, ԱՄՆ Պետքարտուղարության, Սենատի հայտարարությունները, ԵԱՀԿ/ԺՄԻԳ եզրակացությունը։ Ամբողջ աշխարհն ընդունել է մեր ընտրությունները և շնորհավորել այդ կապակցությամբ, ի՞նչ ընտրությունների մասին եք դուք խոսում», - ասել է Ղարիբաշվիլին։

Հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ընդդիմությունը հրաժարվում է ընդունել՝ պնդելով, որ հերթական անգամ մեծամասնություն ստացած «Վրացական երազանք»-ը կեղծել է քվեարկությունը։ Նոյեմբերից ի վեր նոր օրենսդիր մարմնի նիստերն անցնում են առանց ընդդիմադիր պատգամավորների, ովքեր բոյկոտում են խորհրդարանի աշխատանքը՝ պահանջելով արտահերթ ընտրություններ։

XS
SM
MD
LG