Մատչելիության հղումներ

Sputnik V-ի ձեռքբերման շուրջ սկանդալը Սլովակիայում պաշտոնանկությունների է հանգեցրել


Սլովակիայի այժմ նախկին վարչապետ Իգոր Մատովիչ, արխիվ
Սլովակիայի այժմ նախկին վարչապետ Իգոր Մատովիչ, արխիվ

Sputnik V պատվաստանյութի ձեռքբերման շուրջ սկանդալը Սլովակիայում պաշտոնանկությունների է հանգեցրել։ Իգոր Մատովիչին վարչապետի պաշտոնում կփոխարինի ֆինանսների նախարար Էդուարդ Հագերը, որն էլ իր հերթին պաշտոնը կզիջի արդեն նախկին վարչապետին։

Հագերի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, ըստ Սլովակիայի Սահմանադրության, պետք է հաստատի երկրի նախագահը։

Սլովակիայում ներքաղաքական սկանդալ է ծագել, երբ պարզվել է, որ վարչապետ Մատովիչը, առանց կոալիցիոն գործընկերների համաձայնության, Ռուսաստանի հետ պայմանագիր է կնքել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի ձեռքբերման հարցով։

Կառավարության ղեկավարի գործողությունները կոշտ քննադատության է ենթարկել նախագահ Զուզանա Չապուտովան, մի քանի օրվա ընթացքում Մատովիչի գլխավորած կաբինետի վեց անդամներ լքել են իրենց պաշտոնները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG