Մատչելիության հղումներ

Ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է Չեխիայի ամենահարուստ մարդկանցից մեկը


Պետր Կելներ
Պետր Կելներ

Ավիաաղետի հետևանքով մահացել է Չեխիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Պետր Կելները։ The Washington Post-ի տվյալներով՝ ուղղաթիռը, որում գտնվում էր 56-ամյա Կելները, կործանվել է Ալյասկայում լեռնադահուկային հանգստավայրի ճանապարհին: Կելներից բացի զոհվել է ևս չորս մարդ, մեկը փրկվել է։

Պետր Կելները PPF միջազգային ֆինանսա-ներդրումային խմբի սեփականատերն է, Forbs-ը 2020 թվականին նրա ունեցվածքը գնահատել է 13,2 միլիարդ դոլար։ Պարբերականը նրան ներառել էր վերջին 15 տարվա մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում։

PPF Group-ը, որը Կելները հիմնադրել է 1991-ին, բիզնես է ծավալում աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներում՝ այդ թվում Չինաստանում և Ռուսաստանում։ Հոլդինգը նախագծերի է մասնակցում ֆինանսական ծառայությունների, հեռահաղորդակցության, ապահովագրության, մեդիայի, կենսատեխնոլոգիաների, անշարժ գույքի, մեքենաշինության, գյուղատնտեսության ոլորտներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG