Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան պատերազմում մոտ 11 հազար հայ զինծառայող է վիրավորվել, 885-ը հաշմանդամ է դարձել


Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալի դարպասների մոտ, արխիվ

Գրեթե 11 հազար հայ զինծառայողներ են վիրավորվել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում: Երեկ այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Գեղամ Փաշիկյանը:

Փաշիկյանի խոսքով՝ նրանցից 2 տոկոսը լուրջ վնասվածքներ են ստացել, 7 տոկոսը՝ ծանր, 55 տոկոսը թեթև վնասվածքներ են ստացել: 885 մարդ հաշմանդամ է դարձել:

Ըստ ԶՈՒ պաշտոնյայի՝ այս պահին բուժում է անցնում շուրջ 1500 զինծառայող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG