Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլիի խոսքով` Վրաստանը պատրաստվում է 2024-ին ԵՄ անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնել


Վրաստանը պատրաստվում է 2024 թվականին պաշտոնապես դիմել՝ ԵՄ լիիրավ անդամակցության հայտով։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով. «Վրացական կառավարությունն անում է հնարավորը, որպեսզի երկրի ողջ բնակչությունն, այդ թվում` Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջանի բնակիչները, կարողանան օգտվել եվրաինտեգրման ընձեռած բոլոր հնարավորություններից»։

Ղարիբաշվիլին այս մասին նշել է ԵՄ և Վրաստանի միջև ազատ վիզային ռեժիմի սահմանման չորրորդ տարեդարձի առթիվ հրապարակված ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG