Մատչելիության հղումներ

Պուտին․ «Կապիկությամբ զբաղվելու ցանկություն չունեի»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով` ինքը որոշել է Covid-19-ի դեմ պատվաստվել առանց տեսախցիկների քանի որ «կապիկությամբ զբաղվելու ցանկություն չունի»։

«Մի՞թե մենք պետք է կապիկությամբ զբաղվենք, որովհետև ինչ-որ տեղ ուրիշ մարդիկ նույն բանն են արել», - Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում այսօր հայտարարել է Պուտինը՝ մեկնաբանելով այն փաստը, որ արևմտյան մի շարք պետությունների ղեկավարներ գերադասել են հրապարակայնորեն պատվաստվել։

Ռուսաստանի նախագահը նաև չի հստակեցրել, թե հատկապես որ վակցինայով է պատվաստվել։ «Այդ պատվաստանյութի անունը գիտի միայն իմ բուժող բժիշկը», - հայտարարել է Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG