Թուրքամետ խմբավորումները արգելափակում են Սիրիայի Իդլիբ և Հալեպ նահանգներում գործող երեք անցակետերի աշխատանքը, այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը։
Կառույցի տեղեկություններով` Սիրիայի հյուսիսում գործող թուրքամետ խմբավորումները արգելափակել են «Սերաքաբ», «Միզնաս» և «Աբու Զեյդին» անցակետերը, որոնցով ռուսական կողմը նախատեսում էր խաղաղ բնակչության տարհանում և մարդասիրական օգնության մատակարարում կազմակերպել։
«Զինյալները այսպիսով փորձում են խափանել մարդասիրական միջանցքների վերագործարկումը», - նշված է Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հայտարարության մեջ։