Մատչելիության հղումներ

Բայդենը Պուտինին և Էրդողանին հրավիրել է Վաշինգտոն՝ կլիմայի փոփոխություններին նվիրված գագաթաժողովին մասնակցելու նպատակով


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ

Նախագահ Ջոզեֆ Բայդենն աշխարհի 40 պետությունների ղեկավարներին գալիք ամիս հրավիրել է ԱՄՆ՝ կլիմայի փոփոխություններին նվիրված գագաթաժողովին մասնակցելու նպատակով։

Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն՝ համաժողովը կայանալու է Վաշինգտոնում ապրիլի 22-ից 23-ը։ Հրավիրվածների թվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը, Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը, Գերմանիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի, զարգացած արդյունաբերություն ունեցող մի քանի տասնյակ այլ պետությունների ղեկավարներ։

Համաժողովն, ըստ Բայդենի վարչակազմի, նպատակ ունի քննարկել «Մարդկանց կյանքերի և նրանց կենսագործունեության վրա կլիմայական փոփոխությունների ազդեցությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG