Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան կրկին քննադատում է Բայդենի վարչակազմին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ

Հյուսիսային Կորեան կրկին խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմին՝ Փհենյանի հանդեպ որդեգրած քննադատական մոտեցման համար։

Կորեայի պետական լրատվական գործակալությունն այսօր տարածել է բարձրաստիճան հյուսիսկորեացի պաշտոնյաներից մեկի՝ Րի Փյոն Չոյի հայտարարության տեքստը, որում նա պնդում է, թե նախագահ Բայդենի վերջին «անխոհեմ հայտարարությունները անթաքույց ոտնձգություն են մեր պետության ինքնապաշտպանության իրավունքի դեմ և վկայում են խորապես արմատավորված թշնամանքի մասին»։

Ավելի վաղ Սպիտակ տունը խստորեն քննադատել էր Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների նոր փորձարկումները։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ, Հեռավոր Արևելք կատարած այցի ժամանակ, խոսել էր Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG