Մատչելիության հղումներ

Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Արկտիկայում


Ռուսաստանի Զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Արկտիկայում։ Զորախաղերի ընթացքում, առաջին անգամ ռուսաստանյան նավատորմի պատմության մեջ, միջուկային զենք կրող միանգամից երեք սուզանավեր ծովի մակերես են բարձրացել՝ կոտրելով սառույցի մեկուկես մետրանոց շերտը։

Մարտի 20-ին Ֆրանց Իոսիֆի արշիպելագի մերձակայքում մեկնարկած զորվարժություններին մասնակցել են նաև ռազմական ինքնաթիռներ, C-400 տիպի հակաօդային պաշտպանության համակարգեր և ծայր հյուսիսում մարտական գործողություններ վարելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով հագեցած ցամաքային ստորաբաժանումներ։

Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ Արկտիկայում մեկնարկած զորավարժությունների գլխավոր դրդապատճառը այս տարածաշրջանի հանդեպ ՆԱՏՕ-ի ցուցաբերած հետաքրքրությունն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG