Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր Եգիպտոսում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով


Եգիպտոսում տեղի ունեցած երկաթուղային աղետի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, 91 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Եգիպտոսի կառավարության հայտարարության համաձայն՝ մայրաքաղաք Կահիրեից 365 կիլոմետր հարավ տեղի ունեցած վթարի պատճառը՝ «անհայտ անձանց գործողություններն են, որոնք կանգնեցրել են մարդատար գնացքներից մեկը, ինչի հետևանքով, նույն ուղղությամբ շարժվող մեկ այլ գնացք հարվածել է կանգնած շարժակազմին»։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին իր ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին՝ խոստանալով, որ վթարի մեղավորները կհայտնաբերվեն և խստորեն կպատժվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG